Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՀԿ-ն արձագանքել է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների տարածված ձայնագրություններին

ՀՀԿ-ն արձագանքել է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների տարածված ձայնագրություններին
25.03.2017 | 00:33

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը այսօր հրապարակել էր հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ցանկ, որտեղ ներկայացվել էին նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ, երբ տնօրեններն ասում են, որ ՀՀԿ-ի համար իրենք ցուցակներ են հավաքել: Ավելի ուշ ՀՀԿ-ն արձագանքեց կազմակերպության ներկայացրած տեղեկատվությանը:
Կուսակցության հաղորդագրության մեջ նշվում է. «Ի պատասխան որոշ լրատվական միջոցներով տարածված տեղեկատվության, թե դպրոցների և մանկապարտեզների մի շարք Հանրապետական կուսակցության անդամ տնօրեններ կիրառել են վարչական ռեսուրս, հայտնում ենք հետևյալը.


1. Ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, մոբիլիզացում, նույնականացում:
2. Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս:
3. Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի խախտում:
4. Ցավում ենք, որ ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունը իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի:
5. Անընդունելի ենք համարում նման սադրանքներով ՀՀ քաղացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ